ԱՖ կենսապարարտանյութը ստացվել է նորագույն բիոտեխնոլոգիական մեթոդներով, էկոլոգիական գյուղատնտեսությունում կրառելու համար: Համապատասխանում է Եվրոպական և Ամերիկյան էկոնորմատիվներին, սերտիֆիկացված է այդ ստանդարտներին համապատասխան: 

Կիրառվում է էկոլոգիապես մաքուր բերք ստանալու համար, առանց քիմիական պրեպարատների կիրառման:

    Կենսապարարտանյութ ԱՖ պարունակում է՝ ֆիզիոլոգիական ակտիվ նյութեր, ամինոթթուներ, վիտամիններ, աճի բնական  խթանիչներ, պոլիսախարիդներ, օրգանական և միներալային միացություններ:

    ԱՖ կենսապարարտանյութը ակտիվացնելով բույսերի ֆերմենտային համակարգերը, բերում է ֆոտոսինթեզի արագացման:

 

-          Ակտիվացնում է տերևներում բիոքիմիական պրոցեսները:

-          Խթանում է բույսերի աճը:

-          Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը (չորադիմացկունություն и т.д.)

-          Մեծացնում է պտուղների չափսերը, բարձրացնում որակը:

 

ԱՖ կենսապարարտանյութը ապահովում է էկոլոգիապես մաքուր բերքի ստացումը: Դա կարևոր է այն երկրենրում, որտեղ շատ է օգտագործվել ազոտական սելիտրա և հողի բիոցենոզը խախտված է: ԱՖ կենսապարարտանյութի կիրառումը մեծ պրակտիկ հետաքրքրություն ունի էկոլոգիապես մաքուր բերքի ստացման նպատակով: Այն ապահովում է բերքատվության բարձրացում: ԱՖ կենսապարարտանյութը անցել է բազմաթիվ հետազոտություններ տարբեր գիտական և արդյունաբերական ընկերություններում, դրսևորելով իրեն հիանալի: